Logo

Վահան Բիչախչյանի ասիստներն ու վրիպումը 11-մետրանոցից

18:38 / 25.01.2024Ֆուտբոլ
null

Լեհական «Պոգոնը» Թուրքիայում ընթացող հավաքի հերթական ստուգողական խաղում 6-1 հաշվով հաղթել է ավստրիական «Շտուրմին»։

Հայաստանի հավաքականի և «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը խաղին մասնակցել է մեկնարկային րոպեներից։ Երկրորդ խաղակեսում հայ ֆուտբոլիստը դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ 77-րդ րոպեին չի կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածը։

Հիշեցնենք, որ «Պոգոնի» նախորդ ընկերական խաղում Վահան Բիչախչյանը գրավել էր սլովենական «Ցելյեի» դարպասը։

Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը լեհական ակումբի կազմում անցկացրել է 23 պաշտոնական հանդիպում, դարձել 5 գոլի ու 2 ասիստի հեղինակ։ Ավելի վաղ նա երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել էր «Պոգոնի»՝ աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ