Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն ասիստ է կատարել և «Պոգոնին» Լեհաստանի առաջնության 17-րդ տուրում ոչ-ոքի խաղալ գործող չեմպիոն «Յագելոնիայի» դեմ խաղում։
Հայ ֆուտբոլիստը եղել է մեկնարկային կազմում, 14-րդ րոպեին օգնել է աչքի ընկնել հույն հարձակվող Էֆթիմիս Կուլուրիսին։ Բիչախչյանը Լեհաստանի ընթացիկ առաջնությունում չորրորդ գոլային փոխանցումն է կատարել, խփել է նաև երկու գոլ։
«Պոգոնը» 26 միավորով 7-րդ տեղում է, «Յագելոնիան» երրորդ տեղն է զբաղեցնում, ունի 34 միավոր։
Լեհաստանի առաջնություն, 17-րդ տուր
«Պոգոն» - «Յագելոնիա»` 1-1
Էֆթիմիս Կուլուրիս, 14 - Խեսուս Իմաս, 54