Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն (գոլ կամ ասիստ) է կատարել Վարշավայի «Լեգիայի» կազմում:
Լեհական «Գուռնիկ Լենչնայի» դեմ ընկերական խաղում գյումրեցի ֆուտբոլիստի փոխանցումից հետո պաշտպան Ռաֆալ Օգուցնյակը հեռվից տպավորիչ հարվածով գրավել է մրցակցի դարպասը: «Լեգիան» հաղթել է 6-3 հաշվով:
Հիշեցնենք, որ Բիչախչյանը Շչեցինի «Պոգոնից» է տեղափոխվել Լեհաստանի ամենատիտղոսակիր թիմ: