
տուր
01 Հունվար 1970 - 18:42
- 
Հայաստանի հավաքականի ու «Ժիլինայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հարցազրույց է տվել Мyzilina.sme.sk-ին, որի թեման եղել է այն, թե Հայաստանում ինչպես են դիմավորում ամանորը և Սուրբ Ծնունդը։
«Ինձ համար դա առաջին հերթին նշանակում է տարվա վերջն ու ինչ-որ նոր բանի սկիզբը։ Բոլորը նոր տարուց ավելի լավ ակնկալիքներ ունեմ։ Կարծում եմ՝ բոլորն անհամբեր սպասում են Սուրբ Ծնունդին և սիրում են այն։ Ես նույնպես սպասում եմ։ Տոնել մարդկանց հետ, որոնց ամեն օր չեք տեսնում, յուրահատուկ է»։
Սուրբ Ծնունդի մասին խոսելիս Վահանը պատմել է Հայ Առաքելական եկեղեցու և հայերի հավատքի մասին․
«Մենք՝ հայերս քրիստոնությունն ընդունած աշխարհի առաջին ազգն ենք։ Սուրբծննդյան տոները շատ կարևոր են մեզ համար։ Մենք հաճախ եկեղեցի ենք գնում։ Մարդիկ կենտրոնանում են հոգևորի կողմը։ Ես նույնպես եկեղեցի եմ գնում»։
Վահանը պատմել է նաև ամանորի տոների մասին․
«Մարդիկ անհամբերությամբ են սպասում տոներին։ Դեկտեմբերի 31-ին մենք բոլորս հավաքվում ենք տներում և տոնում։ Հիանալի ժամանակ եմ անցկացնում ծնողներիս հետ։ Իսկ հունվարի 1-3-ը բոլոր ընտանիքներն ու ընկերները միմյանց տներ են հյուր գնում և միասին տոնում։ Օրինակ՝ ես հյուր եմ գնում զարմիկներիս, իսկ հետո մենք ենք նրանց հյուրընկալում»։
Գյումրեցուց հետաքրքրվել են նաև տոնական օրերի ուտելիքների մասին․
«Մենք հայկական ավանդական շատ կերակուրներ ունենք։ Չեմ կարող դրանք սլովակերեն արտասանել, բայց խոզի մսից պատրաստած որոշ ուտելիքներ չի կարելի բաց թողնել։ Եթե դուք ամանորին Հայաստան հյուր գաք, ընտրության մեծ հնարավորություն կունենաք։ Յուրաքանչյուր տանը 3-4 օր սեղանին բազմում տեսակի ուտելիքներ կան, հաստատ սոված չեք մնա»։
Վահանին հարցրել են, թե նոր տարվա օրերին ո՞ր ֆիլմն է պարտադիր դիտում։ Նրա պատասխանը եղել է միանշանակ․ «Տանը միայնակը» (1990 թ․)։

