Հայաստանի ազգային հավաքականի եւ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի հարձակմանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ։
«Ադրբեջանը նոր ահաբեկչական գրոհ է սկսել շրջափակված Արցախի դեմ»,- սոցիալական ցանցերում գրել է գյումրեցի ֆուտբոլիստը:
Սոցցանցերի Story բաժնում ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հրապարակում են արել նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը և դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ՝ օգտագործելով հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հարձակումների հետեւանքով կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա և 11 վիրավոր, որոնցից 8-ը երեխաներ են։