25-ամյա կիսապաշտպան Վահագն Հայրապետյանը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Նոայի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծաառայությունը:
Ֆուտբոլիստը նախորդ տարվա հուլիսից էր խաղում «Նոայում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 19 հանդիպման, կատարել երեք գոլային փոխանցում:
«Վիվառո Մեդիայի» մարզական մեկնաբան և ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը հայտնել է, որ Հայրապետյանը կարիերան կշարունակի ղազախական «Ակժայիկում»:
Ֆոտո՝ «Նոա»