Logo

Վահագն Դավթյանը կփորձի զարմացնել իր առաջին Օլիմպիական խաղերում․ FastNews-ի ռեպորտաժը

13:48 / 19.07.2024Մարմնամարզություն
null

Այս օրերին Ֆրանսիայում գտնվող Վահագն Դավթյանը պատրաստվում է իր առաջին Օլիմպիական խաղերին։

Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում 35-ամյա մարմնամարզիկը մեդալների համար կպայքարի օղակների վարժությունում։

FastNews-ի ռեպորտաժը պատմում է Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոնի անցած ճանապարհի ու կարևորագույն մրցմանը պատրաստվելու մասին:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Փարիզ-2024-ում Հայաստանը կունենա 15 մասնակից՝ 7 մարզաձևում (երեքը՝ սպիտակ քարտով): Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում Ֆրանսիայի մայրաքաղաքում հանդես կգան հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ), բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը (ազատ ոճ, 100մ), Վարսենիկ Մանուչարյանը (բաթերֆլայ, 100մ) և աթլետ Երվանդ Մկրտչյանը (800մ վազք)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ