Logo

Վահագն Դավթյանը հայր է դարձել

15:55 / 08.07.2024Մարմնամարզություն
null

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանը հուլիսի 7-ին հայր է դարձել։ Այդ մասին հայտնել է մարզիկը` սոցցարերում հրապարակելով լուսանկար։

Վահագն Դավթյանի կինը` Մարի Պետրոսյանը, նրան որդի է պարգևել։ Զույգն ամուսնացել էր 2023 թ. հունիսի 17-ին։

35-ամյա Դավթյանը որդու լույս աշխարհ գալուց հետո մեկնել է Փարիզ, որտեղ մասնակցելու է ամառային Օլիմպիական խաղերին։ Նա օլիմպիական ուղեգիր ձեռք բերեց Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում` 14.833 միավորով հաղթող դառնալու շնորհիվ։ Դավթյանը կարիերայում առաջին անգամ է մասնակցելու Օլիմպիական խաղերին։

Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկներից տարվա կարևորագույն ստուգատեսին մասնակցելու է նաև Արթուր Դավթյանը։ Ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը կայանալու են Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ