Վահագն Դավթյանն արծաթե մեդալ նվաճեց Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժությունում:
Դավթյանը վաստակեց 14,500 միավոր: Օղակների եզրափակիչում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 14,470 արդյունքով գրավեց չորրորդ տեղը:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին հենացատկի եզրափակիչում ելույթ կունենա Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը:
Աշխարհի գավաթի խաղարկության փուլերը վարկանիշային են այս տարի կայանալիք Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:


