Ինչպես արդեն տեղեկացրել ենք, եզրային պաշտպան Վահագն Այվազյանը Չարենցավանի «Վանից» տեղափոխվել է Երևանի «Ալաշկերտ»: Այվազյանը բաց նամակ է հղել Չարենցավանի թիմին և երկրպագուներին՝ հաղորդում է «Վանի» մամուլի ծառայությունը:
«Ավարտվեց հետաքրքիր ու հիշարժան պահերով լի համագործակցությունը «Վան» ակումբի հետ: Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ակումբի նախագահ Սերգեյ Ղուկասովին, բժշկական ու ադմինիստրատիվ անձնակազմին, բոլոր այն մարզիչներին, որոնց հետ աշխատել եմ այս ժամանակահատվածում:
Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաև ակումբի երկրպագուներին, որոնք միշտ եղել են մեր կողքին և աջակցել են մեզ թե՛ պարտությունների, թե՛ հաղթանակների ժամանակ: Շնորհակալություն բոլորին ինձ ակումբում լավ ընդունելու և ակումբի մի մասնիկը դարձնելու համար:
Առա՛ջ «Վան», դեպի նո՛ր հաղթանակներ»,- Այվազյանի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը: