Վագներ Գոնսալվեսը ելույթները չի շարունակի «Փյունիկում», հայտնում է «Նռնագույնների» պաշտոնական կայքը:
29-ամյա բրազիլացի վինգերը, որը տևական ժամանակ ապաքինվում էր վնասվածքից, Fastex Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 4 հանդիպում, «Արարատի» դեմ խաղում աչքի է ընկել գոլով:
Ավելի վաղ «Փյունիկը» հայտնել էր, որ ակումբում ելույթները չեն շարունակի նաև Սերոբ Գալստյանը և ռուս դարպասապահ Դանիիլ Պոլյանսկին:


