Հայ բռնցքամարտիկները Shamo Boxing մրցաշարի հերթական երեկոյի ընթացքում հաղթանակներ են տարել:
Մոսկվայում կայացած երեկոյի գլխավոր մենամարտում Վաղինակ Թամրազյանը (21-8) մրցել է Զիմբաբվեի ներկայացուցիչ Բրենդոն Դենեսի (12-5) հետ: Հայ բռնցքամարտիկը 6-րդ ռաունդում հաղթել է տեխնիկական նոկաուտով և նվաճել կիսամիջին քաշային կարգի EBP չեմպիոնական գոտին։
Երեկոյի ընթացքում հայ բռնցքամարտիկներից հաղթանակներ են տարել նաև Գրիգորի Աբիոնյանը (6-0), Վլադիսլավ Հայրիյանը (7-0), Մնացական Կալաչյանը (3-0), Սամվել Եգանյանը (5-0), Տարոն Հովհաննիսյանը (1-1) և Հարություն Խաչատրյանը (1-0):


