Logo

Վարդիի տունը թալանել են «Ռոմայի» դեմ հանդիպման ժամանակ

19:23 / 25.11.2025Ֆուտբոլ
null

«Կրեմոնեզեի» հարձակվող Ջեյմի Վարդին կողոպուտի զոհ է դարձել, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Անգլիացի ֆուտբոլիստի` Սալոյում գտնվող տունը թալանել են նոյեմբերի 12-ին՝ «Ռոմայի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 12-րդ տուրի հանդիպման (1-3) ժամանակ։

Ավազակային խումբը տուն է ներխուժել պատուհանից և գողացել ժամացույցներ, զարդեր, գումար։

Իրավապահ մարմինների նախնական գնահատմամբ` Վարդիին հասցվել է մոտ 100 հազար եվրոյի վնաս։

Հետաքննությունը պարզել է` խմբավորումը հետևել է Վարդիի ու նրա ընտանիքի մյուս անդամներին շարժին և տեղյակ եղել, որ այդ պահին տունն անպաշտպան կլինի։

38-ամյա հարձակվողը սեպտեմբերից է հանդես գալիս «Կրեմոնեզեում», 8 խաղում խփել է 2 գոլ։

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ