Logo

UWW. Ստամբուլի վարկանիշային մրցաշարի լավագույն հնարքը՝ Արթուր Սարգսյանի կատարմամբ

16:50 / 16.05.2024Ըմբշամարտ
null

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) պաշտոնական ալիքը ներկայացրել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարի 5 լավագույն հնարքները։ Առաջին տեղում է Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Սարգսյանը (97 կգ), որը նվաճել էր Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչները չէին կարողացել ուղեգիր նվաճել վերջին վարկանիշային մրցաշարում։

Փարիզ-2024-ում Հայաստանը 5 մարզիկ է ունենալու ըմբշամարտի մրցաշարում։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից օլիմպիական ուղեգիր են նվաճել Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ), հունահռոմեականններից բացի Ամոյանից և Ալեքսանյանից, ուղեգիր ունի նաև Սլավիկ Գալստյանը (67 կգ): Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ