Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ներկայացրել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի բոլոր քաշային կարգերի դասակարգման թարմացված ցանկը:
Հայաստան չորս ըմբիշներ իրենց քաշային կարգերի թոփ-8-ում են: Ռուդիկ Մկրտչյանը 55 կգ քաշային կարգում 8-րդ տեղում է, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը 5-րդն է, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը չորրորդն է 77 կգ քաշային կարգում:
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 5-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում երկրորդն է և զիջում է միայն Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Միլովին: