Logo

Բասկետբոլի կանանց ԱԱ. ԱՄՆ-ի հավաքականը կիսաեզրափակիչում ջախջախեց Կանադային

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:25 / 30.09.2022Բասկետբոլ
ԱՄՆ-Կանադա

Սիդնեյում ավարտին մոտեցող բասկետբոլի կանանց աշխարհի առաջնության եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճեց ԱՄՆ-ի հավաքականը։

Կիսաեզրափակիչում աշխարհի գործող չեմպիոնը 83-43 (27-7, 18-14, 22-8, 16-14) հաշվով վստահ հաղթանակ տարավ Կանադայի հավաքականի նկատմամբ:

Ամերիկացիների կազմում 17 միավոր վաստակեց Բրիանա Սթյուարտը, դաբլ-դաբլի հեղինակ դարձավ նրա թիմակից Այա Ուիլսոնը, որը 15 միավոր վաստակեց և տիրեց 12 անդրադարձի:

Երևանի ժամանակով 13:30-ից մյուս կիսաեզրափակիչում կմրցեն Ավստրալիայի և Չինաստանի հավաքականները: Աշխարհի առաջնության եզրափակիչը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ