Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դարձել է «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը:
Իտալացի թենիսիստը 6-2, 1-6, 6-1, 6-4 հաշվով հաղթանակ է տարել 5-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևի նկատմամբ: Մրցախաղը տևել է 2 ժամ 41 րոպե:
Կիսաեզրափակիչում Սիները կմրցի բրիտանացի Ջեք Դրեյփերի հետ, որը քառորդ եզրափակիչում 6-3, 7-5, 6-2 հաշվով առավելության էր հասել Ալեքս Դե Մինորի (Ավստրալիա, 10-րդ ռակետ) նկատմամբ: Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն ամերիկացիներ Թեյլոր Ֆրիցն ու Ֆրենսիս Տիաֆոն:
Կանանց մենախաղում աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը չկարողացավ հաղթահարել ամերիկուհի Ջեսիկա Պեգուլայի արգելքը՝ 2-6, 4-6: Մրցախաը տևեց 1 ժամ 29 րոպե: 6-րդ ռակետ Պեգուլան կիսաեզրափակիչում կմրցի Չեխիայի ներկայացուցիչ Կարոլինա Մուխովայի հետ: Մյուս կիսաեզրափակիչում կմրցեն Արինա Սաբալենկան (Բելառուս, երկրորդ ռակետ) ու Էմմա Նավարոն (ԱՄՆ, 12-րդ ռակետ)։