ATP-ի դասակարգման աղյուսակի նախկին 8-րդ համար, ամերիկացի թենիսիստ Ջոն Իզները հայտարարել է, որ «Մեծ սաղավարտի» ԱՄՆ-ի բաց առաջնությունից հետո կավարտի կարիերան:
«Ավելի քան 17 տարի ATP-ում լինելուց հետո ժամանակն է հրաժեշտ տալ պրոֆեսիոնալ թենիսին: Այս փոփոխությունը հեշտ չի լինի, բայց ես ամեն վայրկյան ընտանիքիս հետ սպասում եմ դրան: US Open-ը կլինի իմ վերջին մրցաշարը»,- Իզների խոսքը մեջբերում է US Open-ի մամուլի ծառայությունը։
38-ամյա թենիսիստը կարիերայի ընթացքում կարողացել է 5 անգամ հաղթել է «Մասթերս» շարքի մրցաշարում, բայց «Մեծ սաղավարտի» առաջնություններում լուրջ հաջողություններ չի գրանցել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին կայացել է թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին՝ չորրորդ մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության վիճակահանությունը: