Logo

US Open. Տդամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչի առաջին զույգերը

10:48 / 02.09.2024Թենիս
null

«Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում հայտնի են դարձել տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչի առաջին զույգերը։

Աշխարհի չորրորդ ռակետ, Գերմանիան ներկայացնող ռուս Ալեքսանդր Զվերևը 1/8 եզրափակիչում 3-6, 6-1, 6-2, 6-2 հաշվով պայքարից դուրս է թողել Բրենդոն Նակասիմային (ԱՄՆ, 50-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 40 րոպե։

27-ամյա Զվերևի հաջորդ մրցակիցը լինելու է Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 12-րդ ռակետ), որը 3-6, 6-4, 6-3, 6-2 հաշվով հաղթել է նորվեգացի Կասպեր Ռուդին (8-րդ ռակետ)։

Քառորդ եզրափակիչ է դուրս նաև աշխարհի 9-րդ ռակետ Գրիգոր Դիմիտրովը, որը 3 ժամ 40 րոպեում համառ պայքարում առավելության է հասել Անդրեյ Ռուբլյովի (Ռուսաստան, 6-րդ ռակետ) նկատմամբ` 6-3, 7-6 (7-1), 1-6, 3-6, 6-3։

Բուլղարացի թենիսիստը քառորդ եզրափակիչում մրցելու է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆրենսիս Թիաֆոյի դեմ։ Աշխարհի 20-րդ ռակետը 1/8 եզրափակիչում 6-4, 7-6 (7-3), 2-6, 6-3 հաշվով հաղթել է նախորդ փուլում Նովակ Ջոկովիչին (Սերբիա, երկրորդ ռակետ) պայքարից դուրս թողած Ալեքսեյ Պոպիրինին (Ավսրրալիա, 28-րդ ռակետ)։

US Open-ի տղամարդկանց մենախաղի մրցանակային հիմնադրամը 75 միլիոն դոլար է։ Այս տարի տիտղոսը չէր կարողացել պաշտպանել աշխարհի երկրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ