Logo

US Open․ Սոբոլենկոն ու Գաուֆը կվիճարկեն տիտղոսը

09:32 / 08.09.2023Թենիս
null

Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին՝ չորրորդ մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի կոչումը կվիճարկեն աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սոբոլենկոն ու ամերիկացի Կորի Գաուֆը։

Կիսաեզրափակիչում բելառուս թենիսիստուհին երեք սեթում հաղթեց ամերիկացի Մեդիսոն Քիզին՝ 0-6, 7-6, 7-6։ Մրցախաղը տևեց 2 ժամ 35 րոպե։

Աշխարհի 6-րդ ռակետ, 19-ամյա Կորի Գաուֆը 6-4, 7-5 հաշվով առավելության հասավ Չեխիայի ներկայացուցիչ Կարոլինա Մուխովայի նկատմամբ։

Հիշեցնենք, որ US Open-ի կանանց մենախաղի գործող հաղթողն աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկն է, որը 1/8 եզրափակիչում պարտվել էր լատվիացի Ելենա Օստապենկոյին։ Այդ պարտության պատճառով Շվյոնտեկը կզրկվի WTA-ի դասակարգման աղյուսակի առաջին տեղից, որը զբաղեցնում է 75 շաբաթ։ Աշխարհի առաջին ռակետ կդառնա Արինա Սոբոլենկոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ