Ուկրաինացի թենիսիստուհի Դարյա Սնիգուրը (համաշխարհային վարկանիշային աղյուսակի 124-րդ համար) ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանում հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կրկնակի հաղթող, ռումինուհի Սիմոնա Հալեպին (7):
Մրցախաղն ավարտվել է 2-1 (6-2, 0-6, 6-4) հաշվով՝ հօգուտ Դարյա Սնիգուրի:
Երկրորդ շրջանում 20-ամյա ուկրաինուհին կմրցի լեհ Մագդալենա Ֆրեխի հետ: Սնիգուրը կարիերայի ընթացքում նվաճել է ITF-ի 6 տիտղոս:
Տղամարդկանց մենախաղի 1-ին շրջանից դուրս է մնացել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եռակի հաղթող, աշխարհի նախկին 3-րդ համար, շվեյցարացի Սթեն Վավրինկան: 37-ամյա թենիսիստը 0-2 (6-7, 7-9) հաշվի ժամանակ հրաժարվել է պայքարից: