Հայտնի է, թե ինչ համազգեստով է ելույթ ունենալու «Մեծ սաղավարտի» մենախաղի 23-ակի հաղթող, ամերիկուհի Սերենա Ուիլյամսը US Open-ում, որը վերջին մրցաշարը կլինի նրա կարիերայում:
ESPN-ը հայտնում է, որ 40-ամյա թենիսիստուհին խաղալու է Nike-ի արտադրած հագուստով, որի դիզայնը ոգեշնչված է գեղասահքով: Ի պատիվ Սերենա Ուիլյամսի՝ մրցաշարի մենախաղում նվաճած 6 տիտղոսների՝ հագուստի ներքևի հատվածը բաղկացած է 6 շերտից:
Սերենա Ուիլյամսի NikeCourt Flare 2 սպորտային կոշիկների տարբերանշանը զարդարված կլինի ադամանդներով, իսկ քուղերի ամրակն ամուր ոսկուց է՝ զարդարված 400 ադամանդով, որոնք ստեղծվել են Serena Williams Jewelry ընկերության հետ համատեղ:
Սերենա Ուիլյամսը US Open-ում կմեկնարկի օգոստոսի 30-ին՝ ժամը 03:00-ին: 1-ին շրջանում նրա մրցակիցը Չեռնոգորիան ներկայացնող Դանկա Կովինիչն է:
Սերենա Ուիլյամս՝ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23 հաղթանակներն ու ավելին