Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին՝ չորրորդ մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սոբոլենկոն 6-1, 6-4 հաշվով հաղթեց Չժեն Ցինվենին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Բելառուս թենիսիստուհին WTA-ի դասակարգման աղյուսակում 23-րդ տեղը զբաղեցնող չինացի մրցակցին հաղթեց 1 ժամ 14 րոպե տևած դիմակայությունում։
Եզրափակիչի ուղեգրի համար Սոբոլենկոն կպայքարի չեխ Մարկետա Վոնդրոուշովայի և ամերիկացի Մեդիսոն Քիզի դիմակայության հաղթողի հետ։ Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են 19-ամյա ամերիկացի Կորի Գաուֆը և Չեխիայի ներկայացուցիչ Կարոլինա Մուխովան։