Հայտնի դարձան «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչի մասնակիցները:
Աշխարհի երկրորդ ռակետ, բելառուս Արինա Սաբալենկան կիսաեզրափակիչում 6-3, 7-6 հաշվով առավելության է հասել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Էմմա Նավարոյի (12-րդ ռակետ) նկատմամբ: Թենիսիստուհիները կորտում անցկացրել են 1 ժամ 33 րոպե:
Կիսաեզրափակիչի մյուս զույգում ամերիկուհի Ջեսիկա Պեգուլան (6-րդ ռակետ) 3 սեթում կամային հաղթանակ է տարել Կարոլինա Մուխովայի (Չեխիա, 52-րդ ռակետ) նկատմամբ։ Գրանցվել է 1-6, 6-4, 6-2 հաշիվը: Մրցախաղը տևել է 2 ժամ 12 րոպե:
Եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 7-ին։ Այս տարի US Open-ի կանանց մենախաղի հաղթողի տիտղոսը չէր կարողացել պաշտպանել ամերիկացի Կոկո Գաուֆը, որը 1/8 եզրափակիչում պարտվել էր Էմմա Նավարոյին։