Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը տպավորիչ հաղթանակով դուրս եկավ թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին՝ չորրորդ մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։
3-րդ շրջանում սերբ թենիսիստը 5 սեթում հաղթեց իր հայրենակից Լասլո Դիերեին, որն առավելության էր հասել առաջին ու երկրորդ սեթերում։ 3 ժամ 48 րոպե տևողությամբ մրցախաղում գրանվեց 4-6, 4-6, 6-1, 6-1, 6-3 հաշիվը։
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթողը կարիերայում 8-րդ անգամ «քամբեք» կատարեց 0-2 հաշվից հետո:
US Open-ի 1/8 եզրափակիչում 36-ամյա Ջոկովիչը կհանդիպի խորվաթ Բորնա Գոջոյին, որն ավելի վաղ հաղթել էր չեխ Իրժի Վեսելիին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի բաց առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 28-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 10-ը:

.jpg)
