Logo

US Open. Մեդվեդևը վստահ հաղթանակով դուրս եկավ քառորդ եզրափակիչ

00:37 / 03.09.2024Թենիս
null

Աշխարհի 5-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության տղամարդկանց մենախաղում դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Ռուս թենիսիստը US Open-ի 1/8 եզրափակիչում երեք սեթում 6-0, 6-1, 6-3 հաշվով հաղթեց աշխարհի 34-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին: Մրցախաղը տևեց 1 ժամ 51 րոպե:

Մեդվեդևը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիների և 14-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլի դիմակայության հաղթողի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ