Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովի վերադարձը կորտ ստացվեց անհաջող։ Աշխարհի 11-րդ ռակետը չկարողացավ հաղթահարել «Մեծ սաղավարտի» տարվա վերջին՝ չորրորդ մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանի արքելքը։
US Open-ի մեկնարկում 27-ամյա Խաչանովը մրցեց ամերիկացի Մայքլ Մմոյի հետ ու պարտվեց երեք սեթում՝ 2:6, 4:6, 2:6։ Մրցախաղը տևեց 2 ժամ 21 րոպե։
Մայքլ Մմոյի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Ջոն Իզները, որն այս մրցաշարից հետո ավարտելու է կարիերան։
Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովը տևական ժամանակ կորտից բացակայում էր «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսում» ստացած վնասվածքի պատճառով։ Նա չէր մասնակցել նաև «Ուիմբլդոնին» ու բաց թողել մի քանի մրցաշար։