Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը վստահ հաղթանակով նվաճեց թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին՝ չորրորդ մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչի ուղեգիր։
Չորրորդ մրցախաղում սերբ թենիսիստը 6-2, 7-5, 6-4 հաշվով հաղթեց խորվաթ Բորնա Գոյոյին։ Մրցախաղը տևեց 2 ժամ 27 րոպե։
US Open-ի կիսաեզրափակիչի ուղեգիրը 36-ամյա Ջոկովիչը կվիճարկի ամերիկացի Թեյլոր Ֆրիցի հետ։
Կանանց պայքարում ելույթներն ավարտեց աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը երեք սեթում պարտվեց լատվիացի Ելենա Օստապենկոյին։ 21-րդ ռակետ Օստապենկոն հաղթեց 3:6, 6:3, 6:1 հաշվով, իսկ քառորդ եզրափակիչում կմրցի ամերիկացի Կորի Գաուֆի հետ։
Շվյոնտեկը չկարողացավ պաշտպանել Us Open-ի հաղթողի կոչումը և այս պարտության պատճառով կզրկվի WTA-ի դասակարգման աղյուսակի առաջին տեղից, որը զբաղեցնում է 75 շաբաթ։ Աշխարհի առաջին ռակետ կդառնա բոլառուս Արինա Սոբոլենկոն, որն այժմ երկրորդ տեղում է։