Նովակ Ջոկովիչը (7-րդ ռակետ) դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ փուլ։
Սերբ թենիսիստը մրցաշարի երկրորդ փուլում 6-7 (5-7), 6-3, 6-3, 6-1 հաշվով հաղթել է Զաքարի Սվայդային (ԱՄՆ, 145-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 34 րոպե։
«Մեծ սաղավարտի» 24-ակի չեմպիոնի հաջորդ մրցակիցը կլինի Քեմերոն Նորի (Մեծ Բրիտանիա, 35-րդ ռակետ) - Ֆրանսիսկո Կոմեսանա (Արգենտինա, 54-րդ ռակետ) զույգի հաղթողը։
Ջոկովիչն այս հաղթանակի շնորհիվ գերազանցեց Ռոջեր Ֆեդերերի ռեկորդը` դառնալով «Մեծ սաղավարտի» մրցաշարերում ամենաշատը երրորդ փուլ դուրս եկած թենիսիստը։ Նա նման արդյունք գրանցել է 75 անգամ, իսկ Ֆեդերերը` 74։ Այդ ցուցանիշով երրորդ լավագույնը Ռաֆայել Նադալն է` 59։
🇦🇺Australian Open x 17
— Tennis TV (@TennisTV) August 27, 2025
🇫🇷Roland-Garros x 20
🇬🇧Wimbledon x 19
🇺🇸US Open x 19
The records keep coming for Novak Djokovic 👏#USOpen @DjokerNole pic.twitter.com/5kaHv3JePY


