Logo

US Open. Ջոկովիչը գերազանցել է Ֆեդերերի հերթական տպավորիչ ռեկորդը

11:55 / 01.09.2025Թենիս
null

Նովակ Ջոկովիչը (7-րդ ռակետ) դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։

1/8 եզրափակիչում սերբ թենիսիստն ընդամենը 1 ժամ 51 րոպեում 6-3, 6-3, 6-2 հաշվով հաղթել է Յան-Լենարդ Շտրուֆին (Գերմանիա, 144-րդ ռակետ)։

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ)։

Ջոկովիչն այս հաղթանակից հետո գերազանցել է Ռոջեր Ֆեդերերի ևս մեկ տպավորիչ ռեկորդ։ Նա դարձել է միակ թենիսիստը, որը 9 տարբեր տարիների «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերում դուրս է եկել քառորդ եզրափակիչ։

38-ամյա Ջոկովիչը նման հաջողության հասել է 2010-15, 2021, 2023 և 2025 թվականներին, իսկ Ֆեդերերը` 8 անգամ` 2005-2012 թթ.։

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ