Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին՝ չորրորդ մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակիչում Ջոկովիչը 6-1, 6-4, 6-4 հաշվով առավելության հասավ ամերիկացի Թեյլոր Ֆրիցի նկատմամբ։ Հանդիպումը տևեց 2 ժամ 38 րոպե։
36-ամյա սերբ թենիսիստը տարավ 10-րդ անընդմեջ հաղթանակը։ Ջոկովիչը նախորդ անգամ պարտվել է հուլիսի 16-ին՝ «Ուիմբլդոնի» եզրափակիչում զիջելով աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասին։ Թեյլոր Ֆրիցն էլ նախքան այս դիմակայությունը նախորդ պարտությունը նույնպես կրել էր Ջոկովիչից՝ Ցինցինատիի մրցաշարի քառորդ եզրափակիչում։
ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչի մյուս երեք դիմակայություններում կհանդիպեն Կառլոս Ալկարաս - Ալեքսանդր Զվերև, Դանիիլ Մեդվեդև - Անդրեյ Ռուբլյով և Ֆրենսիս Տյաֆու - Բեն Շելթոն զույգերը։