Logo

US Open. Ջոկովիչը 1/8 եզրափակիչում է և գերազանցել է Ֆեդերերի ևս մեկ ռեկորդ

10:38 / 30.08.2025Թենիս
null

Նովակ Ջոկովիչը (7-րդ ռակետ) դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։

Սերբ թենիսիստը երրորդ շրջանում 6-4, 6-7 (4-7), 6-2, 6-3 հաշվով հաղթել է Քեմերոն Նորիին (Մեծ Բրիտանիա, 35-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 49 րոպե։

38-ամյա Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի Յան-Լենարդ Շտրուֆը (Գերմանիա, 144-րդ ռակետ), որին Նովակը կարիերայում երբեք չի պարտվել` հաղթելով նախորդ բոլոր 7 մրցախաղերը։

Ջոկովիչը գերազանցել է Ռոջեր Ֆեդերերի ռեկորդն ու դարձել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հարդ տեսակի մակերեսի վրա ամենաշատ հաղթանակ տարած թենիսիստը։ Սերբը հարդի վրա ունի 192, Ֆեդերերը` 191 հաղթանակ։ Լավագույն եռյակը եզրափակում է Ռաֆայել Նադալը` 144։

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ