Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (66-րդ ռակետ) ավարտեց ելույթները «Մեծ սաղավարտի» տարվա վերջին՝ չորրորդ մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնությունում:
Երկրորրդ շրջանում 20-ամյա Ավանեսյանը երեք սեթում պարտվեց Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոյին` 3-6, 7-5, 5-7: Մրցախաղը տևեց 2 ժամ 17 րոպե:
Աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը երկրորդ շրջանում պայքարից դուրս թողեց իսպանացի Բերնաբե Զապատա Միրալյասին՝ 6-4, 6-1, 6-1: Մրցախաղը տևեց 2 ժամ 2 րոպե: 3-րդ շրջանում Ջոկովիչի մրցակիցը կլինի սերբ թենիսիստ Լասլո Ջերեն:
Հիշեցնենք, որ առաջին շրջանում 36-ամյա Ջոկովիչը 6:0, 6:2, 6:3 հաշվով վստահ հաղթանակ էր տարել ֆրանսիացի Ալեքսանդր Մյուլերի նկատմամբ, իսկ Էլինա Ավանեսյանը հաղթել էր ֆրանսիացի Ալիզե Կորնեին՝ 6:2, 1:6, 6:4։