Logo

US Open․ Ավանեսյանի հաղթական մեկնարկը, Ջոկովիչը կդառնա առաջին ռակետ

09:00 / 29.08.2023Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին՝ չորրորդ մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնությունում։

Առաջին շրջանում 36-ամյա սերբ թենիսիստը 6:0, 6:2, 6:3 հաշվով վստահ հաղթանակ տարավ ֆրանսիացի Ալեքսանդր Մյուլերի նկատմամբ։ Նրա հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Բարնաբե Սապատա-Միրալյեսը։

Այս հաղթանակի շնորհիվ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Ջոկովիչը կշրջանցի US Open-ի գործող հաղթող Կառլոս Ալկարասին ու կգլխավորի ATP-ի դասակարգման աղյուսակը։

Հաղթանակով մեկնարկեց նաև Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (66-րդ ռակետ), որը երեք սեթում ուժեղ գտնվեց ֆրանսիացի Ալիզե Կորնեից՝ 6:2, 1:6, 6:4։ Մրցախաղը տևեց 2 ժամ 4 րոպե:

Երկրորդ շրջանում 20-ամյա թենիսիստուհին կմրցի Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոյի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա