Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դարձել է «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնություն քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը։
Չորրորդ շրջանում իտալացի թենիսիստը 7-6 (3), 7-6 (5), 6-1 հաշվով հաղթել է 14-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլին: Սիները մրցակցին բրեյքեր է թույլ տվել միայն առաջին սեթում, բայց հետո մատուցել է առանց սխալների:
Քառորդ եզրափակիչում Յանիկ Սիները մրցելու է 5-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևի հետ, որին այս տարի հաղթել է Australian Open-ի եզրափակիչում ու պարտվել Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչում:
US Open-ի քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը
Յանիկ Սիներ (Իտալիա) – Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան)
Ջեք Դրեյփեր (Մեծ Բրիտանիա) – Ալեքս Դե Մինոր (Ավստրալիա)
Թեյլոր Ֆրից (ԱՄՆ) – Ալեքսանդր Զվերև (Գերմանիա)
Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) – Ֆրենսիս Տիաֆո (ԱՄՆ)
US Open-ի տղամարդկանց մենախաղի մրցանակային հիմնադրամը 75 միլիոն դոլար է։ Այս տարի տիտղոսը չէր կարողացել պաշտպանել աշխարհի երկրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, որը սենսացիոն պարտություն էր կրել երրորդ շրջանում։