Logo

US Open. Աշխարհի 52-րդ ռակետը կիսաեզրափակիչում է

21:53 / 04.09.2024Թենիս
null

Աշխարհի 52-րդ ռակետ Կարոլինա Մուխովան դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի կիսաեզրափակիչ։

Չեխ թենիսիստուհին քառորդ եզրափակիչում 6-1, 6-4 հաշվով հաղթել է Բեատրիս Հադադ Մայային (Բրազիլիա, 21-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե։

28-ամյա Մուխովան US Open-ի կիսաեզրափակիչում մրցելու է Իգա Շվյոնտեկ (Լեհաստան, առաջին ռակետ) - Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ, 6-րդ ռակետ) զույգի հաղթողի դեմ։ Կիսաեզրափակիչում հանդիպելու են նաև Արինա Սաբալենկան (Բելառուս, երկրորդ ռակետ) ու Էմմա Նավարոն (ԱՄՆ, 12-րդ ռակետ)։

Հիշեցնենք, որ Բեատրիս Հադադ Մայան մրցաշարի առաջին փուլում հաղթել էր Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանին (51-րդ ռակետ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ