Logo

US Open. Ալկարասը կիսաեզրափակիչի առաջին մասնակիցն է

23:53 / 02.09.2025Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչի առաջին մասնակիցն է։

Իսպանացի թենիսիստը քառորդ եզրափակիչում 6-4, 6-2, 6-4 հաշվով հաղթել է Յիրժի Լեհեչկային (Չեխիա, 21-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 58 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի Թեյլոր Ֆրից (ԱՄՆ, չորրորդ ռակետ) - Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 7-րդ ռակետ) զույգի հաղթողը։

Ալկարասը կիսաեզրափակիչի ճանապարհին մրցակիցներին չի պարտվել ոչ մի սեթ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ