Logo

US Open․ Ալկարասը դարձավ կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը

09:50 / 07.09.2023Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դարձավ թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին՝ չորրորդ մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը։

5-րդ մրցախաղում իսպանացի թենիսիստը վստահ հաղթանակ տարավ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևի նկատմամբ՝ 6:3, 6:2, 6:4։ Պայքարը շարունակվեց 2 ժամ 24 րոպե։

US Open-ի գործող հաղթողի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը, որը 6:4, 6:3, 6:4 հաշվով հաղթեց իր հայրենակից Անդրեյ Ռուբլյովին։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել էին աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը և ամերիկացի Ֆրենսիս Տյաֆուն։ Կանանց պայքարում եզրափակիչի ուղեգրերի համար կպայքարեն Արինա Սոբոլենկո (Բելառուս) - Մեդիսոն Քիզ (ԱՄՆ) և Կորի Գաուֆը (ԱՄՆ) - Կարոլինա Մուխովա (Չեխիա)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ