Logo

US Open․ Ալկարասի մրցակիցը 2-րդ սեթում հրաժարվել է պայքարից

10:35 / 30.08.2023Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս է եկել թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին՝ չորրորդ մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության երկրորդ շրջան։

Մեկնարկային մրցախաղում իսպանացի թենիսիստը մրցել է գերմանացի Դոմինիկ Կյոպֆերի հետ, որը երկրորդ սեթի ժամանակ վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից։ Առաջին սեթում 20-ամյա Ալկարասը հաղթել է 6-2 հաշվով, իսկ երկրորդում հաշվի մեջ առջևում էր 3-2 հաշվով, երբ հանդիպումը դադարեցվեց։

Երկրորդ շրջանում US Open-ի գործող հաղթողը կմրցի հարավաֆրիկացի Լլոյդ Հարիսի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա