Logo

«Ուրարտուն» նորեկ ունի

Հեղինակ
Վարդան Ղազարյան
17:01 / 14.09.2022Fastex Պրեմիեր լիգա
Պաշտոնական
Եվգենի Ցիմբալյուկ-Ուրարտու

«Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել 26-ամյա ուկրաինացի պաշտպան Եվգենի Ցիմբալյուկի հետ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ ։

Ցիմբալյուկը «Օլիմպիկ Դոնեցկ» ֆուտբոլային ակումբի սան է, որի գույները Ուկրաինայի Պրեմիեր լիգայում պաշտպանել է 7 մրցաշրջան։ Իսկ «Ուրարտուին» պաշտպանը միացել է Ուկրաինայի առաջնությունում հանդես եկող Չեռնիգովի «Դեսնայից»։

Թիմի հետ առաջին մարզումն անցկացնելուց հետո Ցիմբալյուկը կիսվել է տպավորություններով.

«Այստեղ շատ ջերմ է ամեն ինչ, թե՛ եղանակը, թե՛ թիմում տիրող մթնոլորտը։ Շատ լավ, ինտենսիվ մարզում անցկացրինք, ճիշտ այնպիսին, ինչն ինձ վերջերս շատ էր պետք էր: Շատ էի լսել Հայաստանի առաջնության մասին, քանի որ այստեղ նաև ուկրաինացի շատ ֆուտբոլիստներ էին հանդես գալիս։ Ֆիզիկապես ես դեռ 100%-ով պատրաստ չեմ, բայց պատրաստ եմ ամբողջ սրտով նվիրվել և օգնել թիմին յուրաքանչյուր խաղում»:

Ուկրաինացի ֆուտբոլիստը «Ուրարտուում» կխաղա 4-րդ համարի խաղաշապիկով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ