Երևանի «Ուրարտուն» մինչև 2022/23 թվականների մրցաշրջանի ավարտը նախատեսված պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ժիրայր Մարգարյանի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մարգարյանն այս տարվա մարտին վարձակալությամբ «Ուրարտու» էր տեղափոխվել ուկրաինական «Վերեսից»:
Նա «Ուրարտուի» (նախկին «Բանանց») մարզադպրոցի սան է։ Խաղացել է նաև «Շիրակում» և «Արարատում», ինչպես նաև մինչև 19 և 21 տարեկանների Հայաստանի հավաքականներում։ Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ դաշտ դուրս գալով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական խաղում։


