VNews.am-ը շարունակում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Ուրարտուին»:
1. «Ուրարտուն» 30-րդ առաջնության աշնանային հատվածն ավարտեց 6-րդ հորիզոնականում՝ անցկացրած 14 հանդիպումներում վաստակելով 16 միավոր (+4=4-6, 15-16), ինչը հնարավոր միավորների 38,1 տոկոսն է: «Սևանի» հետ չեղարկված երկու հանդիպումներում «Ուրարտուն» 4 միավոր էր վաստակել (4-1, 0-0): Փաստորեն, «Ուրարտուն» առաջնության մասնակից թիմերից բոլորից շատ տուժեց «Սևանի» լուծարումից:
Նախորդ մրցաշրջանի նույն ժամանակահատվածի համեմատ «Ուրարտուն» 5 միավոր պակաս վաստակեց: Հիշեցնենք, որ 2020/21թթ. առաջնության մեկնարկային 14 հանդիպումներում «Ուրարտուն» 21 միավոր էր վաստակել (+6=3-5, 16-14), ինչը հնարավոր միավորների 50 տոկոսն էր:
2. Սեփական դաշտում անցկացրած 6 հանդիպումներում «Ուրարտուի» օգտին 8 միավոր գրանցվեց (+2=2-2, 9-4), ինչը հնարավոր միավորների 44,4 տոկոսն է: Սեփական հարկի տակ «Ուրարտուն» պարտվել է «Փյունիկին» (0-2) և «Նոային» (0-1):
Հյուրընկալվելիս անցկացրած 8 հանդիպումներում թիմի օգտին գրանցվեց հնարավոր միավորների 33,3 տոկոսը (+2=2-4, 6-12): Մրցակցի հարկի տակ «Ուրարտուին» հաջողվել է հաղթանակներ տոնել ԲԿՄԱ-ի (2-1) և «Նորավանքի» (1-0) նկատմամբ:
3. «Ուրարտուն» առաջնությունում 4 խաղ անընդմեջ անպարտելի մնաց, կրեց 3 անընդմեջ պարտություն, 340 րոպե շարունակ չգտավ մրցակիցների դարպասի բանալին:
Հոկտեմբերի 21-ին «Նորավանքի» հետ կայացած խաղը VBET ՀՊԼ-ում «Ուրարտուի» հոբելյանական՝ 650-րդ հանդիպումն էր: Իսկ նոյեմբերի 17-ին ԲԿՄԱ-ի դարպասը Ջոնել Դեսիրեի խփած առաջին գոլը VBET ՀՊԼ-ում թիմի հոբելյանական՝ 1200-րդ գնդակն էր:
14 հանդիպումներից 4-ում թիմի դարպասն անառիկ մնաց, 6 խաղում էլ «Ուրարտուի» ֆուտբոլիստները չկարողացան գրավել մրցակիցների դարպասը:
«Ուրարտուն» խոշոր հաշվով 2 հաղթանակ տոնեց («Նորավանք»՝ 3-0, ԲԿՄԱ ՝ 5-0), այդ կարգի միակ պարտությունը կրեց «Արարատ-Արմենիայից»՝ 3 անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը:
4. «Ուրարտուի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ ընդամենը 2 հարված, որից իրացվել է մեկը: «Ուրարտուի» օգտին նշանակված միակ 11մ հարվածը չի իրացրել Լիվիո Միլթսը՝ չկարողանալով հաղթող դուրս գալ «Նոայի» դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանի հետ մենամարտում:
Իսկ ահա «Արարատ-Արմենիայի» ռմբարկու Մաիլսոն Լիման խոցել է Անատոլի Այվազովի պաշտպանած դարպասը:
5. Առաջնության աշնանային հատվածում անցկացրած 14 հանդիպումներում «Ուրարտուն» 15 գոլ խփեց: Գոլերի հեղինակներ դարձան 7 ֆուտբոլիստներ: Սերգեյ Մկրտչյանը, Նարեկ Գրիգորյանն ու Գոռ Լուլուկյանը բացեցին գոլերի հաշիվն «Ուրարտուի» կազմում:
Առաջնության աշնանային հատվածում բոլորից արդյունավետ գործեց Օլեգ Պոլյակովը՝ խփելով 4 գնդակ: Փաստացի նա 5 գոլ է խփել, որից մեկը՝ «Սևանի» հետ չեղարկված խաղում:
31-ամյա Պոլյակովը 2021թ. օրացուցային տարում առաջնության հանդիպումներում խփած 7 գնդակով թիմում հանդես եկած լեգեոնականների մեջ տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Դու Բալայի ցուցանիշը, որը 2012թ. այդ տարիքում ընդամենը 2 գոլ էր խփել: Պոլյակովն ընդգրկվեց «Ուրարտուի» ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակում:
6.Նախորդ առաջնությունում 8 գոլով «Ուրարտուի» լավագույն ռմբարկու ճանաչված Ջոնել Դեսիրեն ընթացիկ մրցաշրջանի աշնանային հատվածում ընդամենը 3 գնդակ է խփել՝ հեթ-տրիկի հեղինակ դառնալով ԲԿՄԱ-ի հետ կայացած խաղում: 11 գնդակով Դեսիրեն եզրափակում է «Ուրարտուի» ամենաարդյունավետ լեգեոնականների եռյակը՝ իրենից առաջ թողնելով 16-ական գոլի հեղինակներ դարձած Բրունո Կորեային և Դու Բալային:
Ջոնել Դեսիրեն ՀՀ առաջնությունների 100 ամենաարդյունավետ լեգեոնականների ցուցակում 40 գնդակով 2-րդ տեղում է: 75 գոլով ցանկը գլխավորում է Մարկոս Պիզելին:
7. «Ուրարտուի» կազմում ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով (139) Հակոբ Հակոբյանն ընդգրկվեց թիմի ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս թողնելով 130 խաղի մասնակցած Հովհաննես Համբարձումյանին: Հակոբյանը լավ հնարավորություն ունի հաջորդ մրցաշրջանում գերազանցելու անցկացրած խաղերի քանակով թիմի ռեկորդակիր Արամ Բարեղամյանի ցուցանիշը: Վերջինս VBET ՀՊԼ-ում «Ուրարտուի» կազմում 180 խաղի է մասնակցել:
8. «Ուրարտուի» դարպասը պաշտպանեցին 2 դարպասապահներ: Մեկնարկային 6 հանդիպումներում թիմի դարպասի պաշտպանությունը վստահվել էր Անատոլի Այվազովին, որը 10 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,66 գոլ), մեկ անգամ դարպասն անառիկ պահեց: Նա այլազգի դարպասապահների մեջ ռեկորդակիր է Բարձրագույն խմբում անցկացրած հանդիպումների (116) և դարպասն անառիկ պահած խաղերի քանակով (46):
Հաջորդ 8 հանդիպումներում թիմի դարպասը պաշտպանեց Արսեն Բեգլարյանը՝ բաց թողնելով 7 գոլ (միջինը մեկ խաղում՝ 0, 87 գոլ), 3 անգամ դարպասն անառիկ պահելով:
28-ամյա Բեգլարյանը 2021թ. օրացուցային տարում առաջնության հանդիպումներում դարպասն անառիկ պահած խաղերի քանակով (10) տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով թիմի նախկին դարպասապահ Գարեգին Նաջարյանի ցուցանիշը, որն այդ տարիքում բոլորից հաճախ՝ 6 անգամ էր դարպասը «չոր» պահել:
9. Առաջնության աշնանային հատվածում «Ուրարտուի» կազմում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը 31-ամյա Օլեգ Պոլյակովն է:
18-ամյա Խարիտոն Այվազյանն ու Գոռ Լուլուկյանն ամենաերիտասարդ ֆուտբոլիստներն են:
Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (168) «Ուրարտուի» ամենափորձառու ֆուտբոլիստը դարպասապահ Արսեն Բեգլարյանն է:
10. Ռոբերտ Արզումանյանն առաջնության աշնանային հատվածի 16 հանդիպումներում (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված 2 խաղերը) ասպարեզ դուրս բերեց 24 ֆուտբոլիստների, որոնցից 12-ն այլազգի էին:
4 ֆուտբոլիստներ՝ Նանա Կվամե Անտվին, Նարեկ Աղասարյանը, Լիվիո Միլթսը և Սերգեյ Մկրտչյանը նորամուտը նշեցին «Ուրարտուի» կազմում:
Առաջնության հանդիպումներում «Ուրարտուի» ֆուտբոլիստները 24 անգամ զգուշացվել են, Լիվիո Միլթսն էլ հեռացվել է խաղադաշտից: Առավել հաճախ՝ 4-ական անգամ դեղին քարտի են արժանացել Ուգոչուկվու Իվուն և Պյոտր Տենը:
VNews.am-ը ներկայացնում է «Ուրարտուի» ֆուտբոլիստների ցուցանիշներն ընթացիկ առաջնության աշնանային հատվածում (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված 2 խաղերը):
Ֆուտբոլիստներ |
Խաղ |
Գոլ |
Զ (Հ) |
1. Օլեգ Պոլյակով |
16 |
5 |
- |
2. Նարեկ Գրիգորյան |
16 |
4 |
3 |
3. Ուգոչուկվու Իվու |
16 |
3 |
4 |
4. Կարեն Մելքոնյան |
16 |
2 |
- |
5. Նարեկ Աղասարյան |
16 |
- |
- |
6. Սերգեյ Մկրտչյան |
13 |
1 |
1 |
7. Հակոբ Հակոբյան |
13 |
- |
3 |
8. Էդգար Գրիգորյան |
13 |
- |
1 |
9. Նանա Կվամե Անտվի |
13 |
- |
- |
10. Սալոմոն Նիրիսարիկեն |
13 |
- |
- |
11. Ջոնել Դեսիրե |
12 |
3 |
3 |
12. Լիվիո Միլթս |
11 |
- |
1 (1) |
13. Անան Մենսահ |
10 |
- |
1 |
14. Պյոտր Տեն |
10 |
- |
4 |
15. Արսեն Բեգլարյան |
9 |
- 7 |
- |
16. Վադիմ Պարամոնով |
8 |
- |
1 |
17. Անատոլի Այվազով |
7 |
- 10 |
- |
18. Արմեն Մանուչարյան |
7 |
- |
- |
19. Արթուր Միրանյան |
5 |
- |
1 |
20. Խարիտոն Այվազյան |
5 |
- |
1 |
21. Գոռ Լուլուկյան |
4 |
1 |
- |
22. Վիտինյո |
4 |
- |
- |
23. Պետեր Զիլու Մուտումուսի |
2 |
- |
- |
24. Ռոբերտ Բաղրամյան |
1 |
- |
- |
«Փյունիկն» անպարտելիության ցուցանիշով լավագույնն էր, Բուչնևն էլ գերազանցեց տարիքային ռեկորդները
«Նոան» թարմացրեց թիմային ռեկորդները, թիմի պատմության լավագույն ռմբարկուն և ամենատարեց ֆուտբոլիստը