Logo

Unity EURO Cup 2025. Հայաստանի թիմը կիսաեզրափակիչում է

19:07 / 15.10.2025Ֆուտբոլ
null

Նիդերլանդների թագավորական Ֆուտբոլի ասոցիացիայի (KNVB) մարզաբազայում անցկացվող Unity EURO Cup 2025 մրցաշարում Հայաստանի թիմը դուրս է եկել կիսաեզրափակիչ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Մրցաշարի առաջին խաղում Հայաստանի թիմը ոչ-ոքի (0-0) է գրանցել Ֆինլանդիայի հետ, երկրորդ տուրում 5-0 հաշվով հաղթել է Բելգիային, իսկ Հունաստանի դեմ երրորդ տուրում նույնպես գոլազուրկ ոչ-ոքի է գրանցվել։

1/8 եզրափակիչում հայ ֆուտբոլիստները 2-1 հաշվով հաղթել են Հյուսիսային Իռլանդիային, իսկ քառորդ եզրափակիչում` նույն հաշվով Իռլանդիային։

Կիսաեզրափակիչում Հայաստանը կրկին կմրցի Հունաստանի թիմի դեմ։

Unity EURO Cup-ը ՈՒԵՖԱ-ի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) համատեղ նախաձեռնությունն է։ Այս մրցաշարը հիշեցնում է, որ ֆուտբոլն ուժ ունի միավորելու մարդկանց՝ անկախ նրանց պատմությունից կամ ծագումից։ Այն ապացուցում է, որ սպորտը կարող է դառնալ ներառման, հույսի և նոր հնարավորությունների հարթակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ