Logo

Unity EURO Cup 2025. Հայաստանի թիմը պարտվեց եզրափակիչում

15:26 / 17.10.2025Ֆուտբոլ
null

Նիդերլանդներում ավարտվեց Unity EURO Cup 2025-ը, որի եզրափակիչում Հայաստանի թիմը հետխաղյա 11-մետրանոցներով (հիմնական ժամանակը՝ 0:0) պարտվեց Ֆինլանդիայի ներկայացուցիչներին, հայտնում է ՀՖՖ-ն:

Հայաստանի թիմը, հաջող արդյունքներ գրանցելով, դուրս էր եկել փլեյ-օֆֆ, որտեղ հաղթահարել էր Հյուսիսային Իռլանդիայի (2:1) և Իռլանդիայի (2:1) արգելքները։

Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչները 1:0 հաշվով առավելության էին հասել Հունաստանի դեմ պայքարում։

Unity EURO Cup-ը ՈՒԵՖԱ-ի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) համատեղ նախաձեռնությունն է։ Այս մրցաշարը հիշեցնում է, որ ֆուտբոլը ուժ ունի միավորելու մարդկանց՝ անկախ նրանց պատմությունից կամ ծագումից։ Այն ապացուցում է, որ սպորտը կարող է դառնալ ներառման, հույսի և նոր հնարավորությունների հարթակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ