Logo

«Ունիոն Բեռլինը» պարտվեց հետնապահին (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
19:29 / 23.10.2022ՍՊՈՐՏ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրում առաջատար «Ունիոն Բեռլինը» 1-2 հաշվով արտագնա պարտություն կրեց «Բոխումից»:

Տանտերերի կազմում աչքի ընկան գերմանացի հարձակվող Ֆիլիպ Հոֆման ու ֆիլիպինցի հարձակվող Գերիտ Հոլթմանը: Հյուրերից հաշիվը կրճատեց սերբ հարձակվող Միլոշ Պանտովիչը, որը մինչև այդ չէր կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածը:

«Ունիոն Բեռլինը» 23 միավորով առաջատարն է, երկրորդ տեղում գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» է, որը վաստակել է 22 միավոր: «Բոխումը» 7 միավորով նախավերջին` 19-րդ տեղում է:

Գերմանիայի Բունդեսլիգա, 11-րդ տուր

«Բոխում» - «Ունիոն Բեռլին»՝ 2-1 (տեսանյութ)

Ֆիլիպ Հոֆման, 43, Գերիտ Հոլթման, 71 - Միլոշ Պանտովիչ, 90+3

Վրիպում 11-մետրանոցից՝ Միլոշ Պանտովիչ, 78 («Ունիոն Բեռլին»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ