Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտին վարձավճարով տեղափոխվել է իտալական «Լեչե», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
28-ամյա կենտրոնական պաշտպանն ու Ա Սերիայի նորեկը 1 տարվա վարձակալության պայմանագիր են ստորագրել:
Հիշեցնենք, որ Սամուել Ումտիտին 2016 թվականին ֆրանսիական «Լիոնից» էր տեղափոխվել «Բարսելոնա», որի կազմում անցկացրած 133 խաղում խփել է 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում:


