UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը UFC Fight Night 233-ում կմենամարտի ամերիկացի Բենեիլ Դարիուշի հետ, հաղորդում է UFC Unfiltered-ը:
Թեթև քաշային կարգում մենամարտը կկայանա դեկտեմբերի 2-ին Տեխաս նահանգի Օսթին քաղաքում:
Ծառուկյանն իր վերջին հաղթական մենամարտն անցկացրել է 2023 թվականի հունիսին բրազիլացի Ժոակիմ Սիլվայի դեմ:
34-ամյա Դարիուշն իր վերջին մենամարտն անցկացրել է UFC 289-ում, որտեղ պարտվել է դիվիզիոնի նախկին չեմպիոն Չառլզ Օլիվեյրային։ Վերջինն ընդհատել է Դարիուշի՝ 8 հաղթական մենամարտերի շարքը: