Logo

UFC. Թոփ-5 հակահերոսները

Հեղինակ
Մհեր Սարգսյան
16:02 / 09.03.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի որոշ մարտիկներ, չնայած մեծ անուններին, աղմուկին կամ յուրահատուկ հմտություններին, չկարողացան արդարացնել սպասելիքները: Ութանկյան ամենավառ «հակահերոսների» թոփ 5-ը։

Ֆիլ Բրուքս

WWE-ի նախկին գերաստղը, որը MMA-ի փորձ չուներ, UFC-ի հետ պայմանագիր կնքեց 2014 թվականին շնորհիվ իր ճանաչելիության: 2016 թվականին նրա դեբյուտը նվաստացուցիչ պարտությամբ էր: Փանքը ոչ մի ռաունդ չհաղթեց։ Երկրորդ փորձը 2018թ․ ավարտվեց հերթական անհաջողությամբ։ UFC-ին քննադատում էին «մարքեթինգային հնարքների» համար, իսկ ինքը՝ Բրուքսը, ընդմիշտ մնաց խորհրդանիշ, թե ինչպես ութանկյունից դուրս հայտնիությունը չի փոխարինում մարտական հմտություններին:

Ջեյմս Թոնի

2010 թվականին լեգենդար բռնցքամարտիկը որոշեց ապացուցել, որ բռնցքամարտը գերազանցում է MMA-ին։ Բայց Ռենդի Կուտյուրի հետ մենամարտում Թոնին, չտիրապետելով ըմբշամարտի հմտություններին, 3-րդ րոպեին հանձնվեց մրցակցի կիրառած հնարքից հետո։ Այդ պարտությունը դաս էր բոլոր նրանց համար, ովքեր թերագնահատում են MMA-ի բազմակողմանիությունը: Անհաջողությունից հետո Թոնին վերադարձավ բռնցքամարտ, և նրա անունը UFC-ում հիշվում է միայն «ինչպես պետք չէ մենամարտել UFC-ում» համատեքստում:

Գրեգ Հարդի

NFL-ի նախկին աստղը Գրեգ Հարցին, որն ընտանեկան բռնության սկանդալներից հետո տեղափոխվեց MMA՝ հույսով, որ տհաճ խոսակցությունները կավարտվեն, փոխարենն աչքի ընկավ անհարգալից վարքագծով, օրինակ՝ պարտությունից հետո մրցակցի ձեռքը սեղմելուց հրաժարվելը և անհարգալից վերաբերմունքը: Տուիվասայից ու Տիբուրայից կրած պարտություններն էլ փակեցին նրա ուղին դեպի թոփ-15: Հասարակությունն այդպես էլ նրան չընդունեց՝ չնայած նրա ֆիզիկական մեծ ուժին։

Սեյջ Նորթքաթ

Երիտասարդ Նորթքաթին անվանեցին «UFC-ի ապագան»: Դրան նպաստեցին նրա տեսքն ու ոչ այնքան ուժեղ մրցակիցների նկատմամբ տարած հաղթանակները: Բայց երբ նա հանդիպեց Բրայան Բարբերենային, արդեն երկրորդ ռաունդում պարտվեց սըբմիշնով։ Ավելի ուշ նա նոկաուտի ենթարկվեց One Championship-ում, և Սեյջի կարիերան նմանվեց վնասվածքների ու հիասթափությունների ճանապարհի: Նրա օրինակը ցույց տվեց, որ խարիզման առանց հմտությունների ճանապարհ է դեպի անհասանելի չեմպիոնություն:

Փեյջ Վանզանտ

Նա դարձավ UFC-ի դեմքը Instagram-ի և Dancing with the Stars-ի շնորհիվ, բայց ութանկյունում նրա հաջողություններն անհամեմատ համեստ էին։ Պարտություններն ու հաճախակի վնասվածքները ստիպեցին Փեյջին տեղափոխվել Bare Knuckle FC: Այնտեղ նույնպես նրա կարիերան չստացվեց, և հաստատվեց, որ մեդիադեմքի կարգավիճակը չի երաշխավորում մարտական մեծություն։

Այս մարտիկներն ապացուցեցին, որ UFC-ում հաջողելու համար մեծ անունները, ֆիզիկական տվյալները կամ երկրպագուների սերը բավարար չեն: Ութանկյունը անողոք է նրանց նկատմամբ, ովքեր պատրաստ չեն զարգանալու, և այդ պատճառով շատերի պատմությունը մնում է անավարտ: Իսկ հաջողակ մարզիկներն էլ հիշեցնում են, որ հաջողության ակունքում քրտնաջան աշխատանքն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ