Logo

UFC. Պաուլո Կոստան կարող է մենամարտել Խամզաթ Չիմաևի հետ

13:36 / 23.03.2023Խառը մենամարտեր
null

UFC-ի միջին քաշային կարգում ելույթ ունեցող բրազիլացի մարտիկ Պաուլո Կոստան հայտնել է, որ համաձայնության է եկել չորս մենամարտերի համար նախատեսված պայմանագրի շուրջ և նշել հնարավոր մրցակիցներին:

«Ես դեռ պայմանագիր չեմ ստորագրել, բայց մենք համաձայնության ենք եկել UFC-ի հետ վճարման հարցում։ Դա հեշտ չէր, և այստեղ պետք է նշեմ իմ մենեջերի փայլուն աշխատանքը:

Առաջարկել են հանդիպել Շոն Սթրիքլենդի կամ Խամզաթ Չիմաևի հետ UFC 294-ում, որը կանցկացվի Աբու Դաբիում հոկտեմբերի 21-ին։ UFC-ն ցանկանում է, որ Չիմաևը պարտադիր լինի, բայց ես մտադիր եմ մենամարտել նաև Սթրիքլենդի հետ, այնպես որ, կտեսնենք՝ ինչ կլինի»,- բրազիլացու խոսքը մեջբերում է UFC-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ 31-ամյա մարտիկը նախորդ մենամարտն անցկացրել էր 2022 թվականի օգոստոսին UFC 278-ում՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով ամերիկացի Լյուկ Ռոքհոլդին։ Կոստան ունի 14 հաղթանակ և երկու պարտություն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա