Ռիո դե Ժանեյրոյում կայացած UFC Fight Night 261-ի գլխավոր մենամարտում օկտագոն են դուրս եկել թեթև քաշային կարգի մարտիկներ Չառլզ Օլիվեյրան ու Մաթեուշ Գամրոտը:
Բրազիլացի մարտիկը երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել է լեհ մրցակցին:
35-ամյա Օլիվեյրան 36-րդ հաղթանակն է տարել օկտագոնում, ունի նաև 11 պարտություն: Գամրոտը գրանցել է 25 հաղթանակ և 4 պարտություն:
UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


